211652_close_icon
views-count1096 դիտում article-date 19:25 19-01-2014

Յոթ տարի է` մենք զուրկ ենք մնացել Հրանտի ժպիտից, ձայնից, հոդվածներից, պայքարներից, մարդկությունից և սրտից. Civilnet.am

2014թ. հունվարի 19-ը Հրանտ Դինքի դաժան սպանության յոթերորդ տարելիցն է: Անարդարությամբ շարունակվող այս ցավից յոթ տարի անցավ: Ցավերն ու վերքերը չեն սպիանում: Հրանտի կինը, երեխաները, թոռները, եղբայրները, ընկերները, բարեկամները, ընթերցողները և խղճի տեր բոլոր մարդիկ դեռ սպասում են, որ արդարությունը վաղ թե ուշ հաղթանակելու է: Գրում է [url=http://civilnet.am/voices-alin-ozinian-smile-of-hrant-dink/]Civilnet.am[/url]-ը: Այս մարդիկ յոթ տարի է, հետևելով դատավարություններին, ցույցեր են կազմակերպում և յուրաքանչյուր առիթն օգտագործում են արդարության կոչեր անելու համար: Նրանք որոշել են չհաշտվել տեղի ունեցած ոճրագործության հետ և չդառնալով դրա մի մասնիկը' մինչև վերջ տեր կանգնել Հրանտի հիշատակին' պայքարելով մութ ուժերի բացահայտման ցանկությունից շատ հեռու գտնվող թուրքական պետության և կառավարության դեմ և բարձր գոռալ «Այստեղ ենք, Հրանտ եղբայր»' հույս ունենալով, որ Հրանտը լսելու է իրենց ձայնը: Յոթ տարի է' շարունակվում է ազգայնամոլությամբ ուղեղները լվացվող և ձեռքները զենք տված երեխաներին օգտագործող թուրքական պետության աղտոտ քաղաքականությունը: Յոթ տարի է' Հրանտի սպանությունը ծրագրող հսկայական կազմակերպությունը քողարկվում է, և դատը շարունակվում է սպանությունից հետո ոստիկանությունում թուրքական դրոշի դիմաց հպարտորեն նկարվող մարդասպան երեխայի դատական հանդեսով: Յոթ տարի է' շարունակվում է Հրանտի սպանության ամենատարբեր դերակատարների առաջխաղացումը պետական տարբեր կառույցներում: Յոթ տարի է' պետությունը թև-թևի է մարդասպանների հետ: Դատավարությունը սուտ քուն է մտել, իսկ արդարությունը մահամերձ հոգեվարքում է: Յոթ տարի է' մենք զուրկ ենք մնացել Հրանտի ժպիտից, ձայնից, հոդվածներից, պայքարներից, մարդկությունից և սրտից… Շարունակությունը՝ [url=http://civilnet.am/voices-alin-ozinian-smile-of-hrant-dink/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր