Քշիշտով Պենդերեցկին Հայաստանում է
Քշիշտոֆ Պենդերեցկին է` ազգությամբ լեհ, արմատներով հայ ու գերմանացի: Հայերեն Պենդերեցկին չի գրում, բայց սկսել է հայկական թեմայով իր երրորդ կվարտետն ու նոր ստեղծագործությունը: Հոգեւոր երաժշտություն է` հայկական տեքստով, սաղմոսների հիման վրա է, առիթը` հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը:
Պենդերեցկին Հայաստանում է հունվարի 13-16-ը: «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» խորագրով միջոցառումների շարքն է նրան այստեղ պահողը: Համերգներ են լինելու, որոնց ընթացքում կներկայացվեն կոմպոզիտորի ստեղծագործությունները հեղինակի և Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Աղբյուրը` [url=http://http://www.armnewstv.am/1389625037]Armnewstv.am[/url]