4616 դիտում
16:34 29-03-2020
Կյանքից հեռացել է լեհ հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին
Կյանքի 87-րդ տարում մահացել է անվանի լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի կոմպոզիտորների միության «Ֆեյսբուք»-ի էջը՝ հավելելով, որ 2014 թվականին Հայաստանի կոմպոզիտորների միության կողմից Պենդերեցկուն շնորհվել էր միության պատվավոր անդամի կոչում:
Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին ծնվել է 1933 թվականին: Հայտնի է, որ նրա նախնիները եղել են լեհեր, ուկրաինացիներ, գերմանացիներ և հայեր: Պենդերեցկին իր հայկական արմատների մասին խոսել է «Արմենպրես»-ին տրված բացառիկ հարցազրույցում։ Հայաստան այցի ժամանակ նա հայտարարել է, որ երջանիկ է վերադառնալ տուն: Քշիշտոֆ Պենդերեցկին երեք անգամ արժանացել է «Գրեմմի» մրցանակի: Բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է: Պատվավոր դոկտորի և պրոֆեսորի կոչումներ է ստացել բազմաթիվ հաստատություններից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2013-ի նոյեմբերին Քշիշտոֆ Պենդերեցկին հոբելյանի կապակցությամբ պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
2018 թվականին աշխարհի տարբեր երկրներում անցկացվել են Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոներ, համերգաշարեր։ Լեհ մեծ կոմպոզիտորի հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկել են փետրվարին Հայաստանից, որտեղ «Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշրջանի ընթացքում հնչել են Պենդերեցկու ստեղծագործությունները, շատերը՝ Հայաստանում առաջին անգամ։ Համերգաշրջանն իր ներկայությամբ պատվել էր ինքը՝ կոմպոզիտորը։
Նմանատիպ նյութեր
3210 դիտում
14:41 22-05-2018
Քշիշտոֆ Պենդերեցկին` Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահ
1397 դիտում
10:19 21-07-2014
Աշխարհահռչակ լեհ կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսիին շնորհվել է Մայր Աթոռի պատվավոր մրցանակ
5331 դիտում
13:31 15-02-2018
ՀՀ Նախագահն ընդունել է աշխարհահռչակ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1240 դիտում
23:48 22-12-2024
Մոլդովան հունվարից դոլարի փոխարեն եվրո կօգտագործի
1153 դիտում
23:04 22-12-2024
Թրամփը Պուտինի հետ հանդիպմանն է սպասում
1663 դիտում
21:07 22-12-2024
Խաղադրույքները երբեք այսքան բարձր չեն եղել. Հայաստանը կարևոր ջրբաժանում է. Վարդան Օսկանյան