119923 դիտում
19:46 04-01-2019
Արտակարգ դեպք Երևանում. 31-ամյա կինը ոչ ադեկվատ վիճակում փորձում էր ինքնասպան լինել. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկները, փրկարար հոգեբանն ու ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր, հունվարի 4-ին, արտակագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։35-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչը փակվել է բնակարանի լոգարանում և սպառնում է երակները կտրելու միջոցով ինքնասպան լինել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե են ժամանել ԱԻ Ն ՓԾ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, արտակարգ իրավիճակների նախարարության Աղետների բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը, ինչպես նաև Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը։
Տեղում այդ կնոջը հոգեբանական օգնություն է ցուցաբերել ԱԻՆ հոգեբան Տիգրան Սարգսյանը, իսկ բժիշկները առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ երբ հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը, այնտեղ գտնվող 31-ամյա Մ. Ս.-ին հայտնաբերել են ոչ ադեկվատ վիճակում, իսկ տանն էլ եղել են 1.5 և 2.5 տարեկան երեխաները։
Փրկարար հոգեբանին և բժիշկներին հաջողվել է նրան փրկել, ով ածելիով մի թեթև վնասել է ձեռքը։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)