211652_close_icon
views-count146653 դիտում article-date 13:12 22-11-2021

Արտակարգ դեպք Երևանում. 38-ամյա տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել. նրա հետ բանակցում են պարեկները, ԱԻՆ հոգեբանն ու Վարդենիսի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն  մեկուկես ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները փրկարար հոգեբանի և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների հետ բանակցություն են վարում, որպեսզի տղամարդը, ով անցել է «Հաղթանակ»  կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել, չգնա այդ ծայրահեղ քայլին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:30-ի սահմաններում  ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  մի քաղաքացի անցել է «Հաղթանակ»  կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:

Օպերատիվորեն ժամաել է ԱԻՆ ՓԾ թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Ժամանել են նաև ԱԻՆ հոգեբանական կենտրոնի հոգեբանները:

Տեղում ծառայություն են կատարում պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ  գումարտակի  պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

ԱԻՆ հոգեբանը, գումարտակի հրամանատարը մեկ ժամ է, բանակցում են այդ տղամարդու հետ, իսկ քիչ առաջ էլ նրանց է միացել Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, այդ պահին նշված վայրով անցնելիս է եղել ու նկատելով  դեպքը, մոտեցել է փրկարարներին ու պարեկներին:

Այս պահին Վարդենիսի  քաղաքապետը  նրա հետ բանակցություններ է վարում:

Տեղում է նաև ոստիկանության  կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  ինքնասպանության փորձ կատարող տղամարդը՝ 38-ամյա Արտակ Ս.-ն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր