23650 դիտում
16:21 27-11-2018
Երևանում բախվել են գլխավոր դատախազության համարանիշներով Lexus-ն ու ռուսական համարանիշներով բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։05-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա տանող ճանապարհահատվածի սկզբնամասում բախվել են Lexus մակնիշի 006 GG 01 համարանիշի և E 969 HX 161 RUS ռուսական համարանիշներով բեռնատար ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հեեևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։
Փաստի առթիվ Երևանի Ճանապարհային Ոստիկանությունում անվարույթ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Lexus-ի համարանիշները հաշվառված է ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում և սպասարկում է կենտրոնական ապարատի պաշտոնյաներից մեկին։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7849 դիտում
11:33 11-06-2014
Երևանում բախվել են «գոլդ» համարանիշներով Lexus-ն ու աղբատար բեռնատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ