114547 դիտում
11:42 12-04-2018
Խոշոր ու «աջաբսանդալային» վթար Երևանում. բախվել են ռուսական համարանիշներով Skoda-ն, վրացական համարանիշներով BMW X5-ն ու հայկական համարանիշներով Toyota Vitz-ը, ЗИЛ 130-ը և BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում՝ «Դոլմա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են BMW մակնիշի 34 ZC 584 համարանիշի, Toyota Vitz մակնիշի 78 GՏ 999 համարանիշի, Skoda մակնիշի T 495 XY 161 RUS համարանիշի, BMW X5 մակնիշի GA 900 R վրացական համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 09 ԼՍ 287 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։
Դպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակնրի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խւմբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Հրայր Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության ևվարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են ավագ հետաքննիչներ Գրիգոր Կիրակոսյանն ու Անդրանիկ Իսախանյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ՃՈ ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով բախվել է Toyota Vitz-ին, այնուհետև մոտ 800 մետր առաջ ընթանալով՝ բախվել է ռուսական համարանիշներով Skoda-ին։ Վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5-ին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ЗИЛ-ին։
Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Գ. Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ավագ հետաքննիչ Գ. Կիրակոսյանի հանձնարարականով հետաքննիչ Ա. Իսախանյանը վարորդներին ենթարկեց սթափության փորձաքննության. պարզվեց, որ բոլոր վարորդները եղել են սթափ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+