42771 դիտում
16:20 09-10-2018
Դանակահարություն Երևանում. վիրավորը Զարգացման հայկական գործակալության առաջատար մասնագետն է
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 8-ին, Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության փաստով։
Ժամը 17։00-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ նախաբազկի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ՝ 44-ամյա Արթուր Խաչատրյանն է։
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 14։00-ի սահմաններում նրան դանակով հարվածել է Զոհրաբի փողոցի բնակիչ՝ 24-ամյա Հայկ Նիկոյանը, ում քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հայտնաբերել են և բերման ենթարկել ոստիկանություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Ա. Խաչատրյանն աշխատում է Զարգացման հայկական գործակալությունում՝ որպես առաջատար մասնագետ։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հ. Նիկոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26745 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ