12429 դիտում
21:36 01-08-2019
Ավտովթար Տավուշի մարզում. բախվել են Opel-ն ու Kia-ն. վիրավորները Տավուշի մարզի Սննդամթերքի անվտանգության գլխավոր մասնագետն է և Սարիգյուղի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Ստեփանյանը իր վարած Opel մակնիշի 36 GN 507 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի 137 կմ հատվածում բախվել է Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վովիկ Ամիրխանյանի վարած Kia մակնիշի 01 GP 022 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Ամիրխանյանն ու նրա ուղևորուհի՝ Սարիգյուղի բնակիչ, 51-ամյա Սիլվա Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Ամիրխանյանն աշխատում է Տավուշի մարզի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գլխավոր մասնագետ-տեսուչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ս. Սաֆարյանը՝ Սարիգյուղի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
14971 դիտում
23:27 29-01-2016
Տավուշի մարզի Սարիգյուղի գյուղապետը ձեռնոց է նետում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2020 դիտում
16:35 04-08-2015
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում պահպանել սննդամթերքի անվտանգության կանոնները