211652_close_icon
views-count45796 դիտում article-date 23:34 17-09-2018

Ողբերգական դեպք Լոռու մարզում. 24–ամյա տղան Վանաձոր քաղաքի Լամպերի գործարանի հարակից տարածքում հայտնաբերել է հոր կախված դին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 16-ին, Լոռու մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձորի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ոստիկանության Բազումի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել են Լամպերի գործարանին հարակից տարածքում գտնվող բնակելի տնակներից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել է նաև Լոռու մարզային քննչական վարչության քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիները պարզել են, որ նշված տնակի առջև գտնվող խորդանոցում առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել նույն հասցեի բնակիչ, 61-ամյա Ա. Տ.-ն: Դատաբժիշկը տեղում զննելով դին՝ հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, դիակի վրա բռնության հետքեր չկան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Տ.-ին հայտնաբերել է որդին՝ 24-ամյա Ս. Տ.-ն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր