211652_close_icon
views-count107409 դիտում article-date 10:44 17-10-2018

Դաժան սպանություն Լոռու մարզում. 26-ամյա տղան տնակում հայտնաբերել է 78-ամյա հոր՝ պարանոցի, կրծքավանդակի շրջաններում բազմաթիվ ծակած-կտրած վերքերով դին. ժամանել են մարզի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղի թիվ 30 տնակում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի, Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները՝ վարչության պետ Արթուր Ավետիսյանի և Սպիտակի քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մինասյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները նշված տնակում հայտնաբերել են 78-ամյա Սերյոժա Պողոսյանի դին։ Տեղում աշխատել են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագիտական բաժանմունք փորձաքրեագետները՝ պետ Արմեն Ամիրաղյանի, ավագ փորձագետ Դավիթ Նալբանդյանի գխավորությամբ:։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ պարանոցի, կրծքավանդակի շրջաններում կան բազմաթիվ ծակած-կտրած վերքեր։ Փաստի առթիվ Սպիտակի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածին հայտնաբերել է որդին՝ 26-ամյա Տիգրան Պողոսյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+

Նմանատիպ նյութեր