13589 դիտում
21:43 04-11-2015
Լոռու մարզում 30-ամյա որդին տան միջանցքում դռան շրջանակից կախված վիճակում հայտնաբերել է 56-ամյա հոր դին
Երեկ` նեյեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյուլագարակ գյուղի 13-րդ փողոցի բնակիչ, 30-ամյա Սուրեն Աղաջանյանը ոստիկանության Ստեփանավանի բաժին հայտնել է, որ նոյեմբերի 1-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմնբերի 3-ը ժամը 16:00-ն ընկած ժամանակահատվածում իր հայրը` 56-ամյա Սարիբեկ Աղաջանյանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ինչպե հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի քննիչները:
Պարզվել է, որ Ս. Աղաջանյանը տան միջանցքում դռան շրջանակից կախվելու միջոցով վերջ է տվել իր կյանքին:
Տեղում դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ նյութեր
23387 դիտում
12:51 24-01-2015
Երևանում որդին տան տանիքում հայտնաբերել է հոր կախված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2086 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)