55217 դիտում
15:55 07-09-2018
Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. Վայք քաղաքում մարդատար Газель-ը կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Վայք քաղաքի բնակիչ՝ 59-ամյա Սուրիկ Հախվերդյանը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123.7-րդ կմ հատվածում իր վարած ГАЗ 322133 մակնիշի 29 08 Լ համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջակողմյան հատված և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ՝ 24-ամյա Մանե Ասատրյանը, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Լիանա Այվազյանը, Վայոց Ձորի մարզի Ազատեկ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Լյուդմիլա Բաղդասարովան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով;
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տրանսպորտային միջոցը հաշվառված է «Պազ Պրանս» ՍՊԸ-ի հաշվեկշռում և սպասարկում է Վայք-Եղեգնաձոր երթուղին։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+