4426 դիտում
16:00 17-02-2020
Վայք-Գորայք ճանապարհահատվածը բաց է մարդատար և փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար. 148-րդ կմ-ին կան կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար, իսկ Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և 22 մարդատար ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ի ժամը 15:11-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
[color=#CC0000]Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն:[/color]
[b]Վայք-Գորայք ճանապարհահատվածը բաց է մարդատար և փակ՝ բեռնատար ավտոմեքենաների համար: Մ-2 ավտոճանապարհի 148-րդ կմ-ին կան կուտակված 15 բեռնատար և 25 մարդատար, իսկ Գորայքի կողմից՝ 10 բեռնատար և 22 մարդատար ավտոմեքենա:[/b]
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն բեռնատարների համար և տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Դժվարանցանելի են Աշոցքի և Ամասիայի միջհամայնքային, Սիսիան-Գորիս և Սոթք-Քարվաճառ (բուք) ավտոճանապարհները:
[color=#CC0000]
Տիգրանաշենի ոլորաններում, Սյունիքի մարզում (բացի Մեղրի քաղաքից), Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում, Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Նոյեմբերյան, Արմավիրի մարզում, Կոտայքի մարզի Աբովյան, Եղվարդ, Հրազդան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է ձյուն:[/color]
Տավուշ տանող ավտոճանապարհին առկա է մառախուղ:
[b]Լարսի մասին[/b]
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
[b]ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա:
[/b]
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1033 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1066 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1648 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը