211652_close_icon
views-count66756 դիտում article-date 13:51 21-08-2018

Սպանության փորձ Արագածոտնի մարզում. նռնակ են նետել Զովասար գյուղի Մշակույթի տան տնօրենի ուղղությամբ. 2 կասկածյալներից մեկը ՀՀ ՊՆ ծառայող է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Զովասար գյուղում քաղաքացու տան ուղղությամբ նռնակ են նետել, որը պայթել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ ինչպես նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ նույն գյուղի բնակիչ, 19-ամյա Արգիշտի Կիրակոսյանը ժամը 01:50-ի սահմաններում իր հորեղբոր որդու՝ նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Վրեժ Կիրակոսյանի հետ գնացել է նույն գյուղի 1-ին փողոցի 58 տուն և տունը պայթեցնելու նպատակով նռնակ է նետել 55-ամյա Սասունիկ Պետրոսյանի տան ուղղությամբ: Պայթյունի հետևանքով վնասվել է մուտքի դուռը և պատուհանի ապակիները: Արագածոտնի մարզի ոստիկանները ժամեր անց հայտնաբերել են Արգիշտի և Վրեժ Կիրկոսյաններին, ովքեր բերման են ենթարկվել ոստիկանության Թալինի բաժին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում 34-104 (սպանության փորձ) հատկանիշներնով հարուցվել է քրեական գործ: Ա և Վ. Կիրակոսյանները ձերբակալվել են: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Պետրոսյանը դատապարտված է եղել և Ա. Կիրակոսյանի հետ խնդիրներ է ունեցել Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում: Կատարվածի մասին քննչական բաժնում արդեն բացատրություն է տվել Ս. Պետրոսյանի կինը՝ 46-ամյա Արմինե Պետրոսյանը, ով աշխատում է Զովասար գյուղի Մշակույթի տանը՝ որպես տնօրեն: Ձերբակալվածներից Վ. Կիրակոսյանը ՀՀ Պաշտպանության նախարարության ծառայող է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր