105171 դիտում
12:16 18-08-2018
Արտակարգ դեպք Արագածոտնի մարզում․ Սայաթ Նովան անզգուշաբար կրակել է Գևորգ Մարզպետունու վրա․ ոստիկանները առգրավել են հրազենը
Երեկ օգոստոսի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Աշտարակի հիվանդանոցից Ոստիկանության Աշտարակի բաժին հայտնել են, որ «որովայնի առաջնային պատի չթափանցող ծակած վերք, օտար մետաղական մարմին» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ։
Ոստիկաննները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ 40-ամյա Գևորգ Մարզպետունին է, ով հրազենային վնասվածքը ստացել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի 17-րդ փողոցի թիվ 3 տան հետնամասում։
Պարզվել է նաև, որ նրան իրեն պատկանող «МР 512 М» տիպի 4․5 միլիմետր տրամաչափի հրացանը լիցքավորելու ժամանակ անզգուշաբար վնասվածք է պատճառել Աշտարակ քաղաքի բնակիչ 44-ամյա Սայաթ Նովան, ով անզգուշաբար կպել է հրազենի ձգանին, ինչի հետևանքով Գ․ Մարզպետունին ստացել է նշված վնասվածքը։
Փաստի առթիվ Ոստիկանության Աշտարակի բաժնի հետքաննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Սայաթ Նովան ոստիկաններին է ներկայացրել հրազենը, որը հետաքննիչն առգրավել է և նշանակել մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական և դատաբժշկական։
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: