211652_close_icon
views-count32425 դիտում article-date 19:10 17-08-2018

Երևանում թալանել են կալանավորների հիվանդանոցի բաժնի ղեկավարի առանձնատունը. գումարը կազմում է 1 մլն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Ռաֆայել Հակոբյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ Երևանի բնակիչ, 40-ամյա Դիանա Ավետիսյանի դիմումի հիման վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 16-ին, Դ. Ավետիսյանը դիմել է ոտիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ օգոստոսի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը հարմարեցված բանալու գործադրմամբ բացել է իրեն պատկանող Վերին Անտառային փողոցի տան մուտքի դուռը և, ներս մտնելով բնակարան, հյուրասենյակում եղած պայուսակի միջից հափշտակել է 2 հազար ԱՄՆ դոլար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Ավետիսյանը բնակվում է Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցում, իսկ նշված տանը վարձակալական հիմունքներով բնակվում է Իսրայելի Հարնապետության քաղաքացի, 43-ամյա Ա. Ա.-ն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Դ. Ավետիսյանն աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ որպես բաժնի ղեկավար: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր