Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են «Chevrolet»-ը և «Tesla»-ն․ վերջինը վերածվել է մետաղե ջարդոնի․ օպերատիվ են գործել պարեկներն ու շտապօգնության բժիշկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 29-ամյա Հենրիկ Հ.-ի վարած «Tesla» մակնիշի և 42-ամյա Հասմիկ Ի.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել է Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որոնք տեղում վարորդներին բուժօգնություն են ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի պաշտոնակատար Ալբերտ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Տիգրան Հարությունյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Խալաթյանը և Հովիկ Մարգարյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Tesla»-ի անվահեծանը պոկվել է և ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։