83858 դիտում
09:57 31-05-2017
Սևանում թալանել են Սևանի նախկին քաղաքապետ Ուդոյի առանձնատունը. գողոնը կազմում է մոտ 10 մլն դրամ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ռազմիկ Բոշյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետերով։
Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Սևանի նախկին քաղաքապետ, «Ուդո» մականվամբ Ռուդիկ Ղուկասյանի տանից կատարված գողության փաստով։
Մայիսի 29-ին ոստիկանության Սևանի բաժին է հայտարարություն տվել Սևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակչուհի՝ 62-ամյա Հռիփսիմե Գույումջյանը, որ մայիսի 18-29-ը ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սևան քաղաքի Նաիրյան փողոցի 20 հասցեում գտնվող իր առանձնատան մուտքի ձախ կողմի ճաղավանդակը կոտրելու միջոցով ներս են մտել տուն և այնտեղից հափշտակել մեծ քանակի խմիչքներ, 1 հատ կանացի՝ ադամանդե 10 քարերով պատված արծաթագույն ժամացույց, 6 կտոր ոսկյա և արծաթյա զարդեր և մի քանի հատ ճամպրուկ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հանցագործը կամ հանցագործները նախկին քաղաքապետի տանից տարել են այն ոսկյա և արծաթյա զարդերը, որոնք Ուդոյին է նվիրել մայրը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ջանիկյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
32366 դիտում
10:20 06-06-2018
Նոյեմբերյանում թալանել են տեղի ճանաչված վարսավիրի բնակարանը. գողոնը կազմում է մոտ 2 մլն դրամ
49403 դիտում
19:07 02-07-2018
Վանաձորում թալանել են տեղի բժշկական կենտրոնի բժիշկ-մանկաբույժի տունը. գողոնը կազմում է մոտ 7 մլն դրամ