Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ Արմավիր քաղաքի շենքերից մեկի բակում 4 անչափահաս ծեծի են ենթարկել 13-ամյա տղային՝ նրան պատճառելով մարմնական վնասվածքներ
Օգոստոսի 1-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել քաղաքացուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ ավագ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։50-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 18 շենքի բակում Արմավիրի մարզի բնակիչներ 14-ամյա Ա․ Գ․-ն, 13-ամյա Գ․ Ղ․-ն, 13-ամյա Ա․ Ս․-ն և 12-ամյա Ս․ Պ․-ն վիճել են Արմավիրի մարզի բնակիչ 13-ամյա Ն․ Մ․-ի հետ, որի ընթացքում բազմաթիվ հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Արմավիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։