211652_close_icon
views-count2626 դիտում article-date 08:46 25-08-2026

Լարված իրավիճակ՝ Աբովյան քաղաքում․ 250-ից ավելի բնակիչներ հայտնվել են «քարե դարում»․ երեք օր է «Վեոլիա ջուր» ընկերության պատճառով ոչ միայն ջուր չունեն, այլև մնացել են առանց հոսանքի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն երեք օր է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գեղարդի 3-րդ շենքի բնակիչներն իրենց առօրյան անցկացնում են լարված իրավիճակում։

Այսօր՝ օգոստոսի 25-ին, Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները նշում էին, որ մի քանի օր է՝ շենքի մուտքերից մեկում ջրախողովակի վնասման պատճառով ջուրը լցվում է նկուղները և վնասում շենքի հիմքերի պատերը, իսկ կեղտաջուրն էլ դիտահորից դուրս է գալիս։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Զանգահարեցինք «Վեոլիա ջուր», եկան, դիտահորը բացեցին ու այդքանով իրենց գործը համարելով ավարտված՝ գնացին, բայց դրանից հետո էլ ավելի իրավիճակը վատացավ։ Պիտի խողովակը վերանորոգեին, բայց դրա վրա տեղադրված է դեռ սովետական տարիներից էլեկտրաբաշխիչ արկղը, ու այդտեղ արդեն սկսվեց մեր շենքի համար մի իսկական արմագեդոն։ Էլեկտրոցանցը հոսանքազրկեց շենքը, հույսով, որ «Վեոլիա ջուր»-ը շատ արագ խնդիրը կլուծի, բայց պարզվեց՝ այդ ընկերությունում նման խնդիրները կարող էին օրեր, շաբաթներ, անգամ ամիսներ տևել, ու դրա արդյունքում արդեն երրորդ օրն է մնացել ենք ոչ միայն առանց ջրի, այլև առանց հոսանքի։ Պատկերացնում եք՝ ամառվա այս տապին այդքան օր մնաս առանց ջրի ու հոսանքի, հետաքրքիր է՝ էդ չինովնիկները կմնա՞ն այդքան։ Էստեղ հիմնական մեղավորը «Վեոլիա ջուր»-ն է, այլ ոչ թե «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։

Մարդիկ շատ արագ արձագանքեցին, այցելեցին շենք, հոսանքազրկումը կատարեցին, շիթը հեռացրեցին, ու միացումները պետք է տային այն ժամանակ, երբ «Վեոլիա ջուր» ընկերությունը գործը կավարտեր, հիմա էլ հույս էլ չունենք, դրա համար խնդրում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, Կոտայքի մարզպետի պաշտոնակատարին, Աբովյանի քաղաքապետ Էդուարդ Բաբայանին, որ իրենք մեր «դարդին դարման անեն»»։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նման խայտառակ վիճակի մասին տեղեկանալով՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով գիշերը դարձյալ ժամանեցին Աբովյանի էլեկտրացանցի մասնաճյուղի պատասխանատուները, սակայն ոչինչ չկարողացան անել, քանի որ վթարված խողովակից ջուրը հոսում է, իսկ այդ դեպքում կա վտանգ, որ աշխատանքներ կատարելիս գուցե տեղի ունենա էլեկտրահարման դեպք, որը գուցե ավարտվի ողբերգությամբ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+

Նմանատիպ նյութեր