211652_close_icon
views-count1333 դիտում article-date 12:26 25-08-2026

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, որ շատ հաճախ երթևեկում է Երևան-Արմավիր ճանապարհով, կամ չի տեսնում, կամ չտեսնելու է տալիս որոշ հատվածներում երթևեկությունը կարգավորող տապալված նշանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Վերջին տարիներին կառավարությունը ոչ միայն ակտիվ աշխատանքներ է իրականացնում հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտում, այլ նաև հսկայական աշխատանքներ է կատարել ճանապարհներին երթևեկությունը կարգավորող ցուցանակներ տեղադրելու համար, ինչն ավելի է հեշտացնում վարորդների ու հետիոտների տեղաշարժը։

Սակայն վերջին ամիսներին կարծես թե սնկի նման աճում է այն արատավոր երևույթը, երբ երթևեկությունը կարգավորող նշաններ են գողանում, կամ ավտովթարի հետևանքով կոտրվում են այդ նշանները ու դրանից հետո այդ նշանները կարող են օրերով, շաբաթներով, ամիսներով մնալ գետնին, իսկ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ ոչինչ չձեռնարկի այդ կոտրված նշանները նորով փոխարինելու ուղղությամբ։

Գուցե այդ դեպարտամենտն արդարանա, թե իրենք տեղյակ չեն, մինչդեռ ցանկացած վթարից հետո կամ Պարեկային ծառայությունը, կամ քննչական բաժինները հատուկ գրություններ են ուղարկում պատասխանատուներին և այդ մասին տեղեկացնում։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շատ հաճախ է երթևեկում Երևան-Արմավիր ավտոճանապարհով, ու ցավալի է, որ նախարարը կամ չի տեսնում, կամ տեսնելուց հետո չտեսնելու է տալիս, որ Ակնալիճի հատվածում ցուցանակը մի քանի օր է արդեն տապալված է, անգամ մի մասը հայտնվել է ճանապարհի մեջտեղում։

Մի՞թե նախարար Դ. Խուդաթյանը, որ վերջին ժամանակներում շատ հաճախակի իր ֆեյսբուքյան էջով տեղեկացնում է հանրապետությունում իրականացվող ճանապարհների ասֆալտապատման, նորերի կառուցման մասին, այս խնդիրը չի ուզում կամ չի կարողանում լուծել։

Լավ կլինի, որպեսզի նա «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի մի քանի պաշտոնյաների հորդորի, որպեսզի մոռանան ամռան այս տապին իրենց աշխատասենյակում հով-զով անցկացվող առօրյայի մասին, դուրս գան մարզեր ու կտեսնեն, թե ինչքան ճանապարհային նշաններ կան, որ տապալված են, այդ թվում նաև Երևանում։ Իսկ Երևանի խնդիրը պիտի լուծեն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու վարչական շրջանների ղեկավարները։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր