Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Աբովյան քաղաքում․ Ռուսաստանի փողոցում գործող «Լվա ինքդ»-ից կեղտաջրերը հոսում ու ողողում են մի քանի փողոցներ․ հոտը զգացվում է մի քանի 100 մետրից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Վերջին տարիներին կառավարության ֆինանսավորմամբ, Կոտայքի մարզպետարանի և Աբովյանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում, Աբովյան խոշորացված համայնքում լայնածավալ աշխատանքներ են իրականացվել ճանապարհների վերանորոգման և հիմնանորոգման ուղղությամբ։ Աշխատանքներին ներգրավված է նաև «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որը նույնպես հսկայական ներդրումներ է կատարել Աբովյան քաղաքում՝ հիմնովին փոխելով վնասված, դարն ապրած, փտած և որոշ հատվածներում սովետական տարիներից տեղադրված խմելու ջրի խողովակներն ու կոյուղատարերը։ Ցավոք, երբեմն լավ գործն անավարտ է մնում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աբովյան քաղաքի Ռուսաստանի փողոցում գործում է «Լվա ինքդ» ավտոլվացման կետ, որտեղից կեղտաջրերը դուրս են գալիս և հոսում մի քանի փողոցներով՝ հասնելով Աբովյան քաղաքի գլխավոր փողոցներից մեկը՝ Սևանի փողոց։
Ըստ բնակիչների, արդեն մի քանի օր է այդ պատկերն է, սակայն «Վեոլիա Ջուր»-ը ոչինչ չի ձեռնարկում այն վերացնելու, գարշահոտ ու ամեն պահի համաճարակի վտանգ առաջացնող խնդիրը լուծելու ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչները ասում էին․ «Հիմա ստիպված դիմում ենք Կոտայքի մարզպետարանին և Աբովյանի քաղաքապետարանին, որպես իրենք միջամտեն և այս հակասանիտարական վիճակի վերջը տան։ Գուցե «Վեոլիա Ջուր»-ը արդարանա, թե դա իր գործը չէ, այլ այն ընկերության, ով այդ հատվածում գործունեություն է ծավալում, տվյալ դեպքում «Լվա ինքդ»-ի, բայց որ գլխավոր փողոցով անցկացվող կոյուղատարերն են խցանվել ու դրա պատճառով նման պատկեր է առաջացել, դա հաստատ նրա անելիքն է»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։