211652_close_icon
views-count20385 դիտում article-date 12:00 12-10-2019

Երևանում թալանել են «Ավտոմոթորս» ՍՊԸ-ի տնօրենին. գումարը կազմում է 13 մլն դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Կարեն Մարտիրոսյանից, ով հայտնել է, որ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 23:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, Տիգրան Մեծի պողոտայի 16 հասցեի դիմաց կայանված Nissan March մակնիշի 010 AR 01 համարանիշի ավտոմեքենայի սրահից գողացել են պայուսակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Մարտիրոսյանը ոստիկաններին հայտնել է, որ պայուսակում եղել է 13 մլն դրամ: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Մարտիրոսյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Ավտոմոթորս» ՍՊԸ –ում՝ որպես տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր