Հակասանիտարական ու վտանգավոր իրավիճակ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ բազմաբնակարանային շենքի 8-րդ հարկում ստեղծվել է մինի աղբավայր, իսկ պատասխանատուները «ուղտի ականջում քնած են»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շատ հաճախ քաղաքապետարանի գործակարգավարական նիստերի ժամանակ հորդորում է վարչական շրջանների ղեկավարներին, որ նրանք պետք է ցուցաբերեն հետևողականություն և պայքարեն, որպեսզի բնակիչների համար ոչ մի անհարմարություններ չստեղծվեն և որ վարչական շրջանների ղեկավարները պետք է իրենց կողմից տրված այդ հանձնարարականների կատարումը դնեն նաև համատիրությունների վրա։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարծես թե Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախորդ և ներկա ղեկավարների համար քաղաքապետ Տ․ Ավինյանի ասածը արժեք չունի ու պատճառը Առնո Բաբաջանյան փողոցի 129 շենքի 2-րդ մուտքի 8-րդ հարկից դեպի 7-րդ հարկ տանող հատվածում տարատեսակ աղբի ու կենցաղային իրերի առկայությունն է, որը կարծես թե կամաց-կամաց վերածվում է աղբի բուրգի։
Աստիճանավանդակում կուտակված են կոտրված սեղաններ, աթոռներ, փայտի կտորներ, արկղեր, կահույքի և պարկերով հացի մնացորդներ, իսկ այդ հացի մնացորդների հետևանքով նաև արդեն հարկերում հանդիպում են առնետներ։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի բնակիչներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Խնդիրը ոչ միայն շենքի ընդհանուր տեսքն է վատացնում, այլև կարող է վտանգավոր իրավիճակ ստեղծել, քանի որ ընդհանուր օգտագործման տարածքը փաստացի դարձել է կուտակված իրերի պահեստ։ Մենք պահանջում ենք, որպեսզի խնդրով զբաղվեն պատկան մարմինները՝ Երևանի քաղաքապետարանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը և շենքը սպասարկող համատիրությունը։ Ձեռնարկեն համապատասխան միջոցներ և պարտավորեցնեն տարածքը զբաղեցրած բնակչին հեռացնել կուտակված իրերը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խնդիրը օր առաջ պետք է լուծվի, տարածքը մաքրվի տարատեսակ կենցաղային աղբից, բացվի բնակիչների համար ընդհանուր օգտագործման աստիճանավանդակը և ապահովվի շենքում անվտանգ տեղաշարժը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի