110707 դիտում
10:15 09-08-2018
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. Սպիտակի ոլորաններում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ մայորը. նրա դին Սպիտակի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենյաից դուրս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի բնակիչ, 32-ամյա Արտակ Գրիգորյանը իր վարած Mercedes ML մակնիշի 84 DD 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում, դեպի Վանաձոր ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Գրիգորյանը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Սպիտակի թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատկի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության Վանաձորի Ռազմական ոստիկանության բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մեսրոպ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ:
Այս պահին վթարի վայրում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնի խումբը՝ քննիչ Արման Աղումյանի գլխավորությամբ:
Ավտոմեքենան քարշակով տեղափոխվում է Վանաձորի ռազմական ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասերից մեկում ՝ որպես ավտոտեխնիկական մասի պետ, կոչումով մայոր էր:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+