211652_close_icon
views-count55215 դիտում article-date 10:52 04-08-2018

Ողբերգական ավտովթար Երևանում. 58-ամյա վարորդը ԱՄՆ դեսպանատան մոտ Opel-ով բախվել է եզրաքարերին և շրջվել. հիվանդանոցի ճանապարհին նա մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 3-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում 58-ամյա Արթուր Հակոբյանը Ծովակալ Իսակովի պողոտայի և Էջմիածնի հին խճուղու խաչմերուկում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, իր վարած Opel մակնիշի 34 ZF 271 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթեզրի քարերին, այնուհետև առաջ ընթանալով կողաշրջված վիճակում հայտնվել կանաչ գազոնում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, ով ճանապահին մահացել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Վիրավորին առաջինը օգնության են հասել ԱՄՆ դեսպանատան անվտանգության աշխատակիցներն ու քաղաքացիները։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր