211652_close_icon
views-count40261 դիտում article-date 15:04 20-11-2020

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում․ 65-ամյա վարորդը Nissan Elgrand-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր, նոյեմբերի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ 65-ամյա Պետրոս Բաղդասարյանը իր վարած Nissan Elgrand մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 90 կմ հատվածում, դեպի Գյումրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով՝ վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու ոստիկանները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Մարալիկի թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Միքայելյանի գլխավորությամբ։ Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի տեսուչներ՝ Արգամ Մելիքյանն ու Միխայիլ Գրիգորյանը, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները խցանում չառաջացնեն։ Տեսուչները մի քանի քաղաքացիների էլ պաշտպանիչ դիմակներ էին բաժանում և հորդորում՝ պահպանել սոցիալական հեռավորություն։ Մինչ դեպքի վայրում զննություն էին կատարում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչներ՝ Նաիրի Գասպարյանն ու Դավիթ Ասատրյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը ճանապարհին մահացել է։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Մարալիկի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր