62720 դիտում
18:30 20-07-2018
Նոր մանրամասներ՝ «օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլիի՝ Հայաստանում գտնվելու փաստից. նա, լինելով միջազգային հետախուզման մեջ, տևական ժամանակ Հայաստանում մնացել է հայի կեղծ անձնագրով
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կազմակերպված հանցավորության խմբերի դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ պարզել են, որ 2016 թվականի փետրվարին Իսպանիայի Թագավորության իրավապահների կողմից մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող 44-ամյա Կոբա Շեմազաշվիլին Հայաստան մուտք է գործել կեղծ անձնագրով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության և Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի ծառայողները համապատասխան ստուգումներ կատարելով՝ պարզել են, որ Կ. Շեմազաշվիլին Հայաստան մուտք է գործել Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Արկադի Մարտիրոսյանի անվամբ տրված անձնագրով։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ. Շեմազաշվիլին, ով համարվում է «օրենքով գող», Հայաստան է այցելել 2016 թվականին և Հայաստանում է մնացել մինչև 2018 թվականի մայիսը։
Փաստի առթվի ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Շեմազաշվիլին մեղադրվում էր Իսպանիայի քրեական օրենսգրքի 301, 515 և 139 հոդվածների (սպանության փորձ, փողերի լվացում) հատկանիշներով և նրա նկատմամբ խախանման միջոց է ընտրված եղել կալանավորումը։
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
176239 դիտում
13:41 19-02-2021
ՇՏԱՊ․ Գագիկ Սուրենյանը զգուշացնում է․ հետո չասեք՝ «Դավիթ գող-գող եկավ, գող-գող գնաց»
Այս բաժնից
15553 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35801 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց