211652_close_icon
views-count96262 դիտում article-date 23:34 08-07-2018

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. Գեղամավան գյուղում սպանվել է 56-ամյա հովիվը. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր, հուլիսի 8-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր-կտրող-ծակող առարկայից ստացած հարվածից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանը և նույն վարչության Սևանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղամավան գյուղի բնակիչ, 56-ամյա Հուսիկ Զաքարյանն էր, ով դանակահարվել է իր տան բակում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, սպանվածը հովիվ էր և սպանության կատարելու կասկածանքով կա արդեն անձ, ում ոստիկանները որոնում են և կասկածյալը սպանվածի համագյուղացին է: Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, առաջին իսկ պահից հիվանդանոց, ապա դեպքի վայր է ժամանել Գեղարքունիքի մարզի Սևանի ավագ դատախազ Էդիկ Հարությունյանը: [color=#CC0000]*** 09.07. 2018, 09:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Զաքարյանը հարվածը ստացել է կրծքավանդակի մասում, ինչը դառել է մահվան պատճառ, ինչպես նաև, որ նույն օրը, ժամը 20:30-ի սահմաններում գյուղի 2-րդ փողոցի 8-րդ նրբանցքի 3-րդ տան դիմաց՝ ճանապարահատվածում, կենցաղայաին հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նույն գյուղի բնակիչ, 29-ամյա Աշոտ Աբրահամյանը դանակով հարվածել է Հ. Զաքարյանին: Քննիչ որոշմամբ կասկածյալ Ա. Աբրահամյանը ձերբակալվել է: [/color] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր