211652_close_icon
views-count87756 դիտում article-date 21:21 18-10-2022

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 28-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հովվին և մխրճվել ոչխարների հոտի մեջ, հովիվը տեղափոխվել է հիվանդանոց, 18 ոչխար սատկել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Ռազմիկ Խ-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վարդենիսի վարչական տարածքում գտնվող «Սև հողեր»-ի հարևանությամբ գործող «Միլկա» ռեստորանային համալիրի դիմաց վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 45-ամյա Արթուր Ս-ին և մխրճվել նրա կողմից պահվող ոչխարների հոտի մեջ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վարդենիս» ԲԿ, իսկ հոտի մեջ մխրճվելու արդյունքում 18 գլուխ ոչխարներ սատկել են, Opel-ն էլ մասամբ կողաշրջվել է։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ոչխարների սեփականատիրոջ ինքնությունը։ 

Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր