211652_close_icon
views-count139949 դիտում article-date 10:14 03-06-2018

Խոշոր ու ողբերգական ավտովթար Հրազդանում. 32-ամյա վարորդը BMW-ով տապալել է էլեկտրասյունը. ուղևորի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:50-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 32-ամյա Նվեր Ալեքսանդրյանը Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ Հրազդանի բժշկական կենտրոնի խաչմերուկում, իր վարած BMW մակնիշի 35 RN 561 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ ավտոմեքենայի ուղևոր, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ 30-ամյա Գոռ Հովհաննիսյանը տեղում մահացել է, իսկ Ն. Ալեքսանդրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Սամվել Դավթյանի գլխավորությամբ՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները մահացածի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մինչ այդ ավտոմեքենայի վրայից ու մեջից հեռացրել են երկաթի կտորներ, որոնք մեքենայի վրա ու նրա մեջ էին հայտնվել բախման հետևանքով, որից հետո հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, սահմանազատել տարածքը ու մահացածի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Աշոտ Սայադյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի և Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Խաչատրյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Հրազդանի գազի վարչության, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Կոտայքի մարզի աշխատակիցները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր