42052 դիտում
08:55 19-02-2014
Ողբերգական ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է պատին. վարորդի և 2 ուղևորի դիերը ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել հատուկ տեխնիկայի գործադրմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի պողոտայում՝ «Մեծ Անիվ» խանութի հարևանությամբ, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել են:
Մահացածների դիերը ավտոմեքենայից դուրս բերելու համար ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ 2 ժամից ավելի հատուկ տեխնիկայի գործադրմամբ են կարողացել դուրս բերել:
Վթարի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, ով իրավիճակի մասին հեռախոսով տեղեկություններ էր հաղորդում ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանին:
Վթարի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանը և ավագ քննիչ Արթուր Գասոյանը:
Տեղում ծառայություն էր կատարում նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը:
Օպերատիվ քննչական խումբը ավտոմեքենայում հայտնաբերել է Երևան քաղաքի Մոլդովական 29/4 շենքի բնակիչ, 41-ամյա Արթուր Բալաբեկյանի անվամբ անձնագիր և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Հարություն Սարգսյանի անվամբ նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը:
Փաստի առթիվ ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևկության և տրասնսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունը պարզում է մահացած վարորդի և մահացած ուղևորների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 72+
72+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15436 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»
35564 դիտում
15:53 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 24-ամյա երիտասարդը «աչքի վնասվածք հրազենով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց