74652 դիտում
16:45 03-04-2018
Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. 24-ամյա երիտասարդը վիճաբանել, իսկ հետո կրակել է «ՍԱՍ գրուպ»-ի մենեջերի և ՍՊԸ թարգմանչի ուղղությամբ. կա վիրավոր
Երեկ՝ ապրիլի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 5-րդ գումարտակի 2-րդ վաշտի և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի ծառայողները Թումանյան փողոցի և Հյուսիսային պողոտայի խաչմերուկից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ՝ 24-ամյա Վլադիմիր Պողոսյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն այնուհետև կենտրոնական բաժին են հրավիրել Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Մ. Ղ-ին և 23-ամյա Մ. Պ-ին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նույն օրը, ժամը 16։30-ի սահմաններում Թումանյան և Կողբացու փողոցների խաչմերուկում ուսով միմյանց դիտավորյալ հարվածելու պատճառով վիրավորել են, որի ժամանակ Վ. Պողոսյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել հասարակության նկատմամբ և դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը, որի ժամանակ էլ նա իր մոտ եղած «Բերետա» տիպի ատրճանակով կրակոցներ է արձակել Մ. Ղ-ի և Մ. Պ-ի ուղղությամբ։
Կրակոցների արդյունքում Մ. Ղ-նը ստացել է մարմնական վնասվածք։
Ոստիկանները հայտնաբերել են նաև նշված ատրճանակը։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Մ. Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավոր Մ. Ղ-ն աշխատում է «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր, իսկ Մ. Պ-նը որպես թարգմանիչ աշխատում է «Բեթ Կոնտրակտ» ՍՊԸ-ում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
215455 դիտում
21:41 11-02-2021
Երևանում թալանել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ին պատկանող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվտանգության պետի Porsche-ը
20527 դիտում
16:33 02-01-2017
Երևանում «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել «Երևանի շաուրմա» ՍՊԸ-ի աշխատակցին