215455 դիտում
21:41 11-02-2021
Երևանում թալանել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ին պատկանող «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվտանգության պետի Porsche-ը
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 10-ին, Երևանում տեղի ունեցած գողության փաստով: Ժամը 09:50-ի սահմաններում Նոր Նորքի ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, 36-ամյա Արսեն Կարապետյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 00:20-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ավետիսյան փողոցի՝ իրենց շենքի բակում կայանված իրեն պատկանող Porsche մակնիշի 78 PP 007 համարանիշի ավտոմեքենայի լուսարձակները գողացել են:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքը «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ի անվտանգության պետն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր
134155 դիտում
20:32 14-07-2021
Երևանում թալանել են հայտնի գործարար «ՍԱՍ-ի Արտակ»-ի Արշակունյաց պողոտայում գործող «ՍԱՍ Գրուպ»-ը
87435 դիտում
10:04 03-12-2017
Երևանում թալանել են «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրենի Porsche Cayenne-ը