Երևանում «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի աշխատակիցը Mercedes-ով վրաերթի է ենթարկել «Երևանի շաուրմա» ՍՊԸ-ի աշխատակցին
Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժնի հետքաննիչ, ոստիկանության կապիտան Անդրանիկ Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 29-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։
Ժամը 23։00-ի սահմաններում Տերյան փողոցի թիվ 105/1 հասցեի դիմաց Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 25-ամյա Նարեկ Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 GR 337 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևան քաղաքի Անդրֆեդերացիայի փողոցի բնակիչ, 20-ամյա Լարիսա Հակոբյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողերը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն. Սարգսյանն աշխատում է «ՍԱՍ-ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում, իսկ վրաերթի ենթարկած Լ. Հակոբյանը՝ «Երևանի շաուրմա» ՍՊԸ-ում։
[color=#CC0000]Ծանուցում[/color].Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի