201484 դիտում
18:55 22-03-2018
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. տատիկը 11-ամսական թոռանը լողացնելուց հետո հոսանքահարվել և մահացել է. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Բադալ Մուրադյան 7-րդ շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական խումբը՝ քննչական բաժնի պետ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են տանտիրուհու՝ 65-ամյա Ֆ. Ղ.-ի դին, իսկ նրա 11-ամսական տղա թոռանը՝ Ա. Պ.-ին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են Մուրացանի մանկական հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ տատիկի մահվան պատճառը եղել է էլեկտրական տաքացուցիչի հետևանքով հոսանքահարվելը։
Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար:
Քիչ առաջ տեղեկացանք, որ բժիշկներին հաջողվել է այնուամենայնիվ դրական ցուցանիշներ ապահովել երեխայի կյանքի համար ու նա ծայրահեղ ծանր վիճակից ախտորոշվում է ծանր կայուն:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: