62324 դիտում
16:29 29-07-2015
Դաժան ու ողբերգական դեպք Երևանում. Հերացու անվան բժշկական համալսարանն ավարտած 26-ամյա ծննդկանը մահացել է, բժիշկները պայքարում են նորածնի կյանքի համար
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում 26-ամյա Մերի Մարգարյանի մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը, ով գտնվում էր հղիության 35-րդ շաբաթում, ինքնազգացողության վատացում է ունենում և տեղափոխվում է «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց ավելի է սրվում Մ. Մարգարյանի առողջական վիճակը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ 30 րոպեում կեսարյան հատում են կատարում:
Տեղի բժիշկների մեծ ու պատասխանատու գործողության արդյունքում 2 կգ քաշով ծնված նորածին աղջկա կյանքը հաջողվում է փրկել, ով այս պահին գտնվում է բժիշկների հսկողության տակ, իսկ ծննդկանը կեսարյան հատումից հետո, ցավոք, մահանում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երիտասարդ կինը հաշվառված է եղել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ մինչև «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխվելը մի քանի անգամ այցելել է և հայտնել, որ իր ինքնազգացողությունը վատ է, սակայն տեղի բժիշկները զննելու և բժշկական օգնություն ցուցաբերելու փոխարեն խորհուրդ են տվել, թե՝ գնա տուն, հետո կգաս, և միայն մի քանի այցելություններից հետո են երիտասարդ աղջկան ընդունել հիվանդանոցում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Մարգարյանը սովորել և ավարտել էր Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
Փոքրիկը նրա առաջին երեխան էր: