44690 դիտում
20:06 05-02-2018
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 54-ամյա վարորդը ЗИЛ-ը վարելիս՝ հանկարծամահ է եղել և բախվել գազատար խողովակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Շիրակի մարզի Ցողամարգ գյուղի բնակիչ, 54-ամյա Արթուրիկ Հարությունյանը Մանթաշ-Հոռոմ ավտոճանապարհի Սպանդարյան գյուղի վարչական տարածքում իր վարած ЗИЛ 130 մակնիշի 734 ՕP 61 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ հերթապահ մասի պետ Ասատրյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Սահակյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ըստ դատաբժկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել և, ըստ նախնական տեղեկությունների՝ Ա. Հարությունյանը ավտոմեքենան վարելիս՝ հանկարծամահ է եղել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր Ամասիայի պանրագործարանում՝ որպես վարորդ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+