59041 դիտում
22:40 04-05-2021
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 58–ամյա վարորդը Nissan X-Trail-ը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել ընկուզենուն. ուղևորը, ով նրա կինն է, տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 58-ամյա Հովհաննես Յարալյանը իր վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենայով Բամբակաշատ գյուղի կենտրոնական փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել ընկուզենուն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է մահացած, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի համանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի և դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ վիրավորը վարորդի կինն է, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և կնոջը, երբ տեղափոխում էին հիվանդանոց, նա ասում էր. «Ամուսինս ավտոմեքենան քշելիս ասեց՝ վախ սիրտս, վախ սիրտս: Երևի սրտի հետ կապված խնդիր ունեցավ ու մենակ էն զգացի, որ գլխով առաջ եկավ ու խփեց ծառին: էլ ոչ մի բան չեմ հիշում», մենք էլ օգնեցինք կնոջը տեղափոխել հիվանդանոց:
Փաստի առթիվ քննիչ Ս. Խաչատրյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+