211652_close_icon
views-count30704 դիտում article-date 15:59 06-09-2016

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. 61-ամյա վարորդը բեռնատարը վարելիս հանկարծամահ է եղել և բախվել Passat-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ, 61-ամյա Հայկ Աթեյանը իր վարած ГАЗ 5312 մակնիշի 17 ՕՕ 416 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքում՝ Ֆիդայիների փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ, 54-ամյա Համլետ Մելքոնյանին պատկանող Volkswagen Passat մակնիշի 85 DP 555 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախումից հետո բեռնատարի վարորդը հարվածել է քարերին։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արտավազդ Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ քննիչ Սերգեյ Երիցյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները բեռնատարի մեջ՝ ղեկին, հայտնաբերել են վարորդի դին։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր