113231 դիտում
18:24 09-01-2018
Ոստիկանները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող «Ճվճըվ Արոյի» մյուս որդուն՝ «Սերժուլիկ» մականվամբ Սերժ Վարդանյանին
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 9-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող «Սերժուլիկ» մականվամբ Սերժ Վարդանյանին, ով «Ճվճըվ Արոյի» մյուս որդին է։
Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել Արաբկիրի Ոստիկանությունը։
2017 թվականի նոյեմբերի 26-ին «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում մի խումբ երիտասարդներ անհարգալից վերաբերմունք էին դրսևորել ռեստորանում գտնվող հաճախորդների նկատմամբ և բռնություն կիրառել, ինչպես նաև հայհոյել մատուցողին։
Իսկ ավելի վաղ Ս. Վարդանյանի մասնակցությամբ նաև կողոպուտի դեպք էր տեղի ունեցել։ Նշված 2 դեպքերով հարուցվել էր քրեական գործ։
Ս. Վարդանյանին նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը լրացնելու և փոփոխելու նպատակով վարույթն իրականացնող մարմինը ծանուցագրեր է ուղարկել նրան՝ ներկայանալու համար, սակայն նա չի ներկայացել։ Նման պայմաններում նրան բերման ենթարկելու որոշում է կայացվել:
Այսպիսով, որոշում էր կայացվել Ս. Վարդանյանին ՀՀ Քր. օր-ի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ինչի համար էլ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 9-ին, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի միջնորդությունը և հետախուզման մեջ գտնվող Ս. Վարդանյանը կալանավորվել է։
Նա տեղափոխվել է Նուբարաշենի բանտ։
[b]Հետախուզման մեջ գտնվող ու հայտնաբերված Սերժ Վարդանյանն է՝ «Սերժուլիկը»
[/b][img]http://st0.shamshyan.com/editor/0021825001515507801845026.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի