211652_close_icon

Լարված իրավիճակ Արարատի մարզում․ 47 ընտանիք, ովքեր փախստականներ են եղել, որոնց ապրելու տեղ էր տրամադրել ՄԱԿ-ը, ասում էին՝ պարոն Փաշինյան, կանխեք մեզ նորից փախստականի դառը կյանքի արժանանալու վտանգից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count1558 դիտում article-date 20:31 06-02-2026
Այսօր՝ փետրվարի 6-ին, արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Արարատի մարզում։ Մասիս խոշորացված համայնքի Դարբնիկ վարչական բնակավայրում ապրող մոտ 300-ից ավելի բնակիչներ իրենց զայրույթ էին արտահայտում վերջերս կայացված մի որոշման դեմ, ըստ որի՝ իրենք դրսում մնալու վտանգի առաջ են հայտնվելու։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռ 15 տարի առաջ փախստական այս ընտանիքներին ՄԱԿ-ի գրասենյակը անհատույց շենք է հատկացրել՝ ապրելու համար։ Այդ ամենը հավաստող փաստաթղթերն էլ կան։ Բայց որոշ ժամանակ առաջ հայտնի է դարձել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը այդ երկու շենքի համար այլ ընկերության հետ է պայմանագիր կնքել, որն էլ իր հերթին բնակիչներին ժամանակ է տվել, կամ իրենց հետ պայմանագիր են կնքում, կամ ստիպված են լինում դուրս գալ։

Այսօր՝ փետրվարի 6-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիները ասում էին, անգամ պայմանագիրը կնքելուց հետո ապահովագրված չենք լինի, որ իրենց տներից չեն հանելու։ 47 ընտանիք է ապրում, մեծ մասը բազմազավակ են։ Չգիտենք երեխաների հետ ուր պետք է գնանք, մանավանդ որ հազիվ ծայրը ծայրին ենք հասցնում մեր գոյությունը պահել։ Այդ տարիների ընթացքում մեր միջոցներով, վարկեր վերցնելով նորոգել ենք մեզ հատկացված տարածքները, ահռելի ծախսեր ենք արել, կատարել բոլոր գազի, ջրի, լույսի, աղբահանության վճարումները՝ համոզված լինելով, որ մեր կողմից ավերակ շենքը նորոգելուց հետո մինչև կյանքի վերջ կապրենք։

Իսկ հիմա հայտնվել են անելանելի վիճակում։ Ու որպեսզի մեր հարցը օր առաջ լուծվի, պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում՝ կնքված պայմանագիրը վերանայելու ու մեզ տնից չզրկելու համար, հակառակ դեպքում կդիմեն բողոքի այլ միջոցների։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ բնակիչները, որոնց մեջ կան նաև հաշմանդամներ, առողջական խնդիրներ ունեցողներ, խնդրանքով դիմում էին անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նրա միջամտության շնորհիվ նրանք այս անգամ փախստական չդառնան Հայաստանում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր