211652_close_icon

Խոտանանի երեխաներին «գողանալու» իրական պատմությունը

views-count1006 դիտում article-date 23:35 05-02-2026
Փետրվարի 4-ին մամուլում տեղեկություններ էին տարածվել Վերին Խոտանան բնակավայրի բազմազավակ ընտանիքից երեխաներ «գողանալու» մասին:

Ձեզ ենք ներկայացնում տեսանյութ, թե ինչ հանգամանքներում են փոքրիկները տեղափոխվել Սյունիքի մարզի երեխաների և ընտանիքի աջակցության կենտրոն

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ փետրվարի 2-ին  արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լիլիթ Ի․-ն և հայտնել, որ հունվարի 26-ին ժամը 10։00-ի սահմաններում Կապանի համայնքապետի տեղակալ՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Մարատ Հ․-ն և Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար՝ Սյունիքի մարզի բնակիչ 36-այա Ռաֆայել Գ․-ն առանց իր համաձայնության և թույլտվության Վերին Խոտանանի դպրոցից գողացել են իր 5 երեխաներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները պարզել են, որ երեխաներն են Սյունիքի մարզի բնակիչներ 11-ամյա Ա․ Փ․-ն, 13-ամյա Ա․ Փ․-ն, 10-ամյա Լ․ Փ․-ն, 8-ամյա Լ․ Փ․-ն և 6-ամյա Ա․ Փ․-ն, իսկ տնից տարել են 6-րդ երեխային՝ 2-ամյա Ս․ Փ․-ին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, կինը ոստիկաններին հայտնել է, որ նրանց տեղափոխել են Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Նյութը հրապարակելուց կարճ ժամանակ անց SHAMSHYAN.com-ը նամակ է ստացել նյութի վերաբերյալ որ ներկայացնում ենք ընթերցողին։

Վերին Խոտանանի վարչական ղեկավարը կապ չունի երեխաների «գողության» հետ։ Երեխաների խնամքի և դպրոց չհաճախելու մասին ահազանգել է Վերին Խոտանանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը։ Մի քանի անգամ ահազանգից հետո, ոստիկանությունը տեղեկացրել է համայնքապետարանին խնդրի մասին։ Համայնքապետարանը մի քանի անգամ զգուշացրել է ընտանիքին, անց է կացրել ստուգումներ։ Արդյունքում, ծնողին մի քանի անգամ զգուշացնելուց հետո , երեխաներին օրենքի սահհմաններում տարել են խնամքի կենտրոն։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր