211652_close_icon

Արտառոց դեպք՝ Երևանում․ «Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավորել

views-count3040 դիտում article-date 10:29 06-02-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 56-ամյա Փառանձեմ Զ․-ն և հայտնել, որ «Զեյթունի» գերեզմանատանը՝ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձ է հուղարկավորված։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուղարկավորված անձը հանդիսանում է Փառանձեմ Զ․-ի ամուսնու քրոջ ամուսինը՝ Լևոն Ղ․-ն, իսկ քույրը՝ Երևանի բնակիչ 65-ամյա Աիդա Ա․-ն իրեն առանց տեղյակ պահելու է կազմակերպել նշված հուղարկավորությունը։

Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր