211652_close_icon

Խոշոր ավտովթար Երևանում․ Վերին Անտառային փողոցում՝ արագաչափի մոտ, բախվել են 2 «Toyota»-ներն ու «Nissan»-ը․ օպերատիվ են գործել ՊԾ Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count2722 դիտում article-date 23:23 05-02-2026
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:00-ի սահմաններում Վերին Անտառային 146/1 հասցեի դիմաց արագաչափի մոտ բախվել են Երևանի բնակիչ 23-ամյա Հայկ Մ․-ի վարած «Toyota» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 57-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Բախման հետևանքով էլ Հայկ Մ․-ի վարած «Toyota»-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan» մակնիշի ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է «Nissan»-ի սեփականատիրոջ ինքնությունը։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր