211652_close_icon

Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ 47-ամյա տղամարդը ավտոմեքենայում շանտաժի միջոցով մի քանի անգամ հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել 14-ամյա աղջկա նկատմամբ և սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ

views-count7945 դիտում article-date 10:22 07-02-2026
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 47-ամյա Ք․ Խ․-ն սեքսուալ բնույթի գործողությունների է հարկադրել Արարատի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Կ․-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025թ․ սեպտեմբերից մինչև 2026թ․ հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում Արտաշատ քաղաքի վարչական տարածքում Ք․ Խ․-ն իր կողմից վարած ավտոմեքենայում շանտաժի միջոցով 3 անգամ հարկադրաբար սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել Մ․ Կ․-ի նկատմամբ և սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում փետրվարի 2-ին մարզի գյուղերից մեկում սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով Ք. Խ․-ն իր կողմից վարած  ավտոմեքենայով հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր