Հանցագործ աշխարհում վարկաբեկված Ճվճըվ Արոյի «Սերժուլիկ» մականվամբ անուղղելի զավակը «յաշիկով» չկարողացավ փախնել ՃՈ աշխատակիցներից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes G մակնիշի M 061 YK 163 համարանիշի ավտոմեքենան: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները նշված ավտոմեքենան խախտումեր կատարելու համար կանգնեցրել են, սակայն վարորդը չի ենթարկվել ճանապարհային ոստիկանության ծառայողների օրինական «կանգ ա՛ռ» պահանջներին ու դիմել է փախուստի:
Այնուամենայնիվ, մի քանի կիլոմետր ՃՈ աշխատակիցներին հաջողվում է հետապնդել «փախստական յաշիկավարին» ու բերման ենթարկել «գաի պլաշչադկա»: 
Պարզվում է՝ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Սայաթ Նովա 12 շենքի 9-րդ բնակարանի բնակիչ Սերժ Արայի Վարդանյանը, ով հանրությանը հայտնի է հանցագործ աշխարհում վարկաբեկված Երևանի ավագանու նախկին անդամ, «Ճվճըվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի որդի, ում ընկերական շրջապատում անվանում են Սերժուլիկ: 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ս. Վարդանյանը բազմաթիվ անգամ  ավտովթարների մեջ է հայտնվել, իսկ այս պահին էլ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է նրա նկատմամբ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործը: 
Ս. Վարդանյանը նաև զրկված է ավտոմեքենա վարելու իրավունքից: 
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


