Երևանում հերթական անգամ «մարդաբոյ» փոսը պատուհաս է դարձել վարորդների համար․ վարորդները շարժական վուլկանիզացիայի աշխատակցին երախտիքի խոսք էին ուղղում, իսկ Երևանի քաղաքապետարանի հասցեին՝ ամենավերջին խոսքերը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վերջին ամիսներին Երևանում սնկի պես աճող մարդաբոյ փոսերը անհարմարություններ են պատճառում վարորդներին, ինչու չէ նաև հետիոտներին քանի որ վնասվում են ոչ միայն ավտոմեքենաները, այլ նաև կոտրվում են անվահեծանները, տրաքում են անվադողերը։
Այսօր՝ փետրվարի 6-ին, Կիևյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի և Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածում, էստակադայի տակ առաջացած «մարդափոյ» փոսը իր «սև գործն» է արել։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 10-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ հայտնվելով փոսում կամ պայթեցնում էին անիվները կամ կոտրում անվահեծանները։ Մի քանիսի վարորդները ավտոքարշակի միջոցով ավտոմեքենաները տեղափոխեցին անվտանգ վայր, իսկ մոտ 4 ավտոմեքենարից 3-ի պատռված անվադողերը և մեկի կոտրված անվահեծանը վերանորոգելու համար վարորդներին օգնության էր հասելԵրևանում բնակվող երիտասարդ տղա Իգոր Հակոբյանը իր ընկերոջ հետ՝ շարժական վուլկանիզացիայով։
Գրեթե 2 ժամ Ի․ Հակոբյանից ու ընկերոջից պահանջվեց այդ 4 ավտոմեքենաների վարորդներին օգնելու համար։ Վարորդները իրենց շնորհակալությունն ու երախտիքի խոսքն էին ուղղում նրանց, փոխարենը ամենավերջին խոսքերն էին ուղղում Երևանի քաղաքապետարանի հասցեին, ասելով․ «Խոստանում էիք որակյալ ասֆալտ, բայց մի թեթև ձյունը դրեց, ձեր աշխատանքի իրական արդյունքը ջրի երես դուրս եկավ՝ իր լրիվ բացասական կողմերով»։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։