Արթիկում փրկարարները, քրեական ոստիկանները, պարեկներն ու հարազատ հորեղբոր եղբայրները փրկել են 24-ամյա աղջկա կյանքը․ օպերատիվ են գործել նաև Արթիկի շտապօգնության բժիշկները․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ,ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ադամյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, և Արթիկ քաղաքում բնակվող հարազատ հորեղբոր եղբայրներ Արտյոմ և Ազատ Նահապետյաները Արթիկ քաղաքում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։
Օպերատիվորեն ժամանում են Արթիկի փրկարարները, պարեկներն ու Շիրակի մարզի քրեական ոստիկանները, որոնց էլ հաջողվում է փրկել 24-ամյա աղջկա կյանքը, ում տեղում Արթիկի հիվանդանոցի բժիշկները նախ բուժօգնություն են ցուցաբերում, ապա ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներ Ժիլբերտ Մարգարյանի և Հովսեփ Բեյբությանի ուղեկցությամբ տեղափոխում են ոստիկանության Արթիկի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են նախապատրաստվում, որոնք հնարավոր է կփոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։
Տեսանյութը՝ SHAMSHYAN.com-ի տելեգրամյան ալիքում
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։